Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Այս անգամ հրաժարական չեմ տալու»

«Այս անգամ հրաժարական չեմ տալու»
27.02.2013 | 14:26

«Ես երբևէ երկրի ղեկավար չեմ ուզում դառնալ: Վարչապետ առաջ ուզում էի, հիմա` ոչ, որովհետև ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ այլևս չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա փոխանցմամբ` կառավորւթյունում փոփոխություններ լինելու են, սակայն վարչապետի փոփոխման հարց դեռ չի քննարկվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ